Կապիտուլյանտը գնում է Պուտինի առջև խոնարհ հարսի նման կանգնում, շնորհակալության, երախտիքի ու գովեստի խոսքեր մրմնջում, լորձաշուրթ քծնում, շողոքորթում ու գալիս իր աթոռի վրա առյուծ կտրում, գիշատիչ գազանի նման հարձակվում Հայոց Սուրբ Առաքելական եկեղեցու ու նրա սպասավորների վրա` նրանց անվանարկելով իբրև օտարերկրյա պետությունների շահերը սպասարկողներ, ԿԳԲ֊ի գործակալներ, ազգի դավաճաններ։
Հարց է առաջանում, եթե եկեղեցական գործիչները թշնամական երկրների շահերն են սպասարկում, ապա որտե՞ղ են Պետանվտանգության մարմինները, արդյոք նրանք գոնե մեկին բռնե՞լ են, դատարանի առջև կանգնեցրե՞լ են...
Եթե ոչ, ապա ի՞նչ իրավունքով են մարդկանց անունը արատավորում։ Չէ՞ որ դա դատապարտելի է քրեական օրենսգրքով` սուտ մատնության հոդվածով։ ՈՒրեմն նման եկեղեցականներին կամ պիտի դատի տալ, կամ էլ պիտի կիրառվի սուտ մատնության հոդվածը, առաջին հերթին ՀՀ վարչապետի նկատմամբ։ Նա է չէ՞, օրնիբուն ասում` ԿԳԲ֊ի գործակալներ, ԿԳԲ֊ի գործակալներ... ՈՒ՞մ է պատկանում ԿԳԲ֊ն, ինչու բացահայտ չի ասում, որ եկեղեցականները Ռուսաստանի լրտեսներն են, կամ Ռուսաստան գնացած ժամանակ Պուտինին ինչու՞ բացահայտ չի ասում այդ մասին, ինչու՞ է շարունակ խոնարհ հարսի նման նրա առջև կանգնում ու ժպտում, շարունակ ժպտում, մինչև ականջները հասնող բացվածքով։
Դե, եթե դուխով երկրի դուխով առաջնորդ է, թող բարձրաձայնի, ասի էլի, ասի, այ Պուտին, ինչու՞ ես երկիրս ողողել լրտեսներով։
Չես ասում, չէ՞, դուխդ չի բավականացնում, չէ՞, դե տղամարդ ես` Քաջ Նազարի նման թախտի տակից դուրս մի արի, գոռա, գոռգոռա` Կաթողիկոսն ու ընդդիմությունը օտարերկրյա գործակալներ են, ԿԳԲ֊ի գործակալներ են... Պարծանքով հոխորտա, գոռգոռա` քանի վարչապետ եմ` տղամարդ եմ, խոսքիս տերն եմ, թախտի տակից դուրս չպիտի գամ, բայց իմ խոսքը պիտի ասեմ։
Բա էս երկիրը՞, էս ժողովուրդը՞, դժբախտ ու դժգույն պետությունը՞, թշվառ ու անտեր հայրենիքը՞...
12.01.2026թ.
Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ